ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
ՀՀԱՆ. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին իրազեկվում են ծննդատներում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ Հայաստանի բոլոր ծննդատներում սկսում է քարոզարշավ` երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Քարոզարշավի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կամավորները կծանոթացնեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմումն առցանց ներկայացնելու նոր համակարգը:
ՀՀ կառավարության շահառուների սպասարկման որակի բարելավման և առցանց ծառայությունների մատուցման ծրագրից բխող նոր համակարգը հնարավորություն կտա ընտանիքներում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում առցանց գրանցվել և դիմում ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար։ Սա մի հնարավորություն է առանց ծառայության տարածքային բաժիններ այցելելու (համակարգչի կամ շարժական սարքերի միջոցով) գումարը ստանալ անմիջապես բանկային հաշիվներից կամ ցանկացած բանկից:
Քարոզարշավի ժամանակ հանրապետության բոլոր ծննդատներում կապահովվի իրազեկման նյութերի մշտական առկայություն, կտեղադրվեն նոր տեղեկատվական համակարգի վերաբերյալ պաստառներ, իսկ Երևանի ծննդատներում, երեխայի ծննդյան վկայականի առկայության դեպքում, ծնողները նաև առցանց համակարգում գրանցվելու և դիմումներ ներկայացնելու հնարավորություն կունենան:
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ...
2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի...
Սույն թվականի հոկտեմբերի 6-ին վերանայվեց ՀՀ հոգեբուժական օգնության մասին օրենքը։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ադմինիստրացիան տպագրել է սահմանափակ քանակությամբ գրքույկներ...
Այսօր Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը` հարակից օրենքներով...
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հոկտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման...
Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է ծննդկանի առողջության...
2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման...
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատաշուկայում հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց իրավունքների վերաբերյալ...
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը...
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր...
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն...
Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY8mmL8w' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384